Իրաքի նախագահը Թուրքիային կոչ է անում ազատել քուրդ անջատողականներին

Թուրքական «Սաբահ» թերթին տված հարցազրույցում Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին Թուրքիայի իշխանություններին կոչ է արել համաներմամբ բանտերից ազատ արձակել քուրդ անջատողականներին:

Թալաբանին ասել է, թե հավատում է, որ Քրդական բանվորական կուսակցությունը պատրաստվում է վայր դնել զենքը, եթե համաներում հայտարարվի:

Քրդական բանվորական կուսակցությունը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից դիտարկվում է իբրեւ ահաբեկչական կազմակերպություն: