Թուրքիայում մեկնարկեց Ջրի համաշխարհային ֆորումը

Ավելի քան 130 երկրների ներկայացուցիչներ Ստամբուլում այսօր բացված ֆորումում կքննարկեն ջրի համաշխարհային պաշարների սղության եւ ապագայում ջրի հետ կապված կոնֆլիկտների առաջացման հավանականությանը վերաբերող խնդիրներ:

Ֆորումի մասնակիցները կքննարկեն նաեւ ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդկանց համար մաքուր ջուր ապահովելու հարցը:

Ջրի համաշխարհային ֆորումը, որն անցկացվում է երեք տարին մեկ, աշխատանքները կշարունակի մինչեւ կիրակի: