Բեն Բեռնանկե. «ԱՄՆ-ի տնտեսական անկումը այս տարի կարող է ավարտվել»

Միացյալ Նահանգների Դաշնային ռեզերվային համակարգի (Կենտրոնական բանկի) նախագահ Բեն Բեռնանկեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսական անկումը այս տարի կարող է ավարտվել, եթե երկրի բանկային եւ ֆինանսական համակարգերը կայունանան:

Նա նաեւ կոչ է արել լցվել համբերությամբ, մինչեւ կառավարության նախաձեռնած հակաճգնաժամային քայլերը արդյունք կտան եւ նշել է, որ անցած աշնանը մեկնարկած 700 միլիարդ դոլար արժողությամբ հակաճգնաժամային ծրագիրը կանխել է ԱՄՆ-ի տնտեսության էլ ավելի լայնածավալ անկումը: