OPEC-ը, Ռուսաստանը չեն ավելացնի նավթի արդյունահանման ծավալները

Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը` OPEC-ը, որոշել է մինչեւ մայիս անփոփոխ թողնել արդյունահանվող նավթի օրական քվոտաները այժմյան 24.84 միլիոն բարելի սահմաններում:

Անցած տարեվերջին OPEC-ը 4.2 միլիոն բարելով կրճատել էր օրական արդյունահանվող նավթի ծավալները` միջազգային շուկայում նավթի գների աճ ապահովելու նպատակով:

OPEC-ի անդամ չհանդիսացող Ռուսաստանը նույնպես համաձայնել է առայժմ չավելացնել նավթի արդյունահանման ծավալները: