Թուրքիան ռմբակոծել է Իրաքի քրդաբնակ շրջանները

Թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծության են ենթարկել հյուսիսային Իրաքի քրդաբնակ շրջանները:

Երեկ «Անատոլիա» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի խոսնակ Մետին Գուրակին, հաղորդել է, թե ռմբակոծության թիրախները եղել են Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) թաքստոցները Իրաքի քրդաբնակ Զափ-Ավաշին ինքնավար շրջանի տարածքում:

Անկարան պնդում է, որ հյուսիսային Իրաքում թաքնվում են ավելի քան 2 հազար ՔԲԿ-ի զինյալներ: