Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ համաշխարհային տնտեսությունը անկում է ապրում

Համաշխարհային բանկի գնահատմամբ այս տարի, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ, համաշխարհային տնտեսությունը անկում է ապրում:

Բանկը նշել է, որ համաշխարհային առեւտրի ծավալների կտրուկ կրճատման հետեւանքով ամենաշատը կտուժեն Արեւելյան Ասիայի երկրները:

Համաշխարհային բանկի գնահատմամբ, առաջիկա տարում զարգացող երկրների ֆինանսական կուրուստները կկազմեն առնվազն 270 միլիարդ դոլար: