NASA. «Ածխաթթու գազի մակարդակն ուսումնասիրող արբանյակի մեկնարկը ձախողվեց»

Միացյալ Նահանգների Օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հայտարարել է, որ այսօր արձակված տիեզերական արբանյակի մեկնարկը ձախողվել է:

Ածխաթթու գազի համաշխարհային մակարդակն ուսումնասիրելու համար նախատեսված տիեզերական արբանյակը մեկնարկի ժամանակ «խնդիրներ է ունեցել տանող հրթիռից անջատվելիս», ինչի հետեւանքով արբանյակը «նախատեսված ուղեծիր» դուրս չի եկել: