Վրաստանի խորհրդարանի խոսնակը կայցելի Հայաստան

Փետրվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Փետրվարի 24-ին Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովի նիստին, նաեւ Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնի Ցեղասպանության զոհերի հիշատակին: