Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերի թվակազմը կաճի 17 հազարով

Միացյալ Նահանգները հավելյալ 17 հազար զինծառայող է ուղարկում Աֆղանստան: Նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունում, որը տարածել է Սպիտակ տունը, այդ քայլը հիմնավորված է Աֆղանստանում «վատթարացող իրավիճակը» կայունացնելու անհրաժեշտությամբ:

Համաձայն հայտարարության` Աֆղանստանը «չի ստանում այն ռազմավարական ուշադրությունը, կառավարումը եւ ռեսուրսները, որոնց հրատապ կարիքն ունի»:

Ամերիկացի պաշտոնյաների վկայությամբ` նախատեսվում է արդեն գարնանը Աֆղանստան գործուղել 8 հազար զինծառայողների, իսկ մինչեւ օգոստոսին Աֆղանստանում անցկացվելիք ընտրությունները` մնացյալ 9 հազարին:

Ներկայումս Աֆղանստանում տեղակայված է 35 հազար թվակազմով ամերիկյան զորախումբ: