Մոսկվայում աճել է ազգային հողի վրա կատարվող հանցագործությունների թիվը

Ռուսաստանի դատախազության քննչական կոմիտեի տվյալներով` Մոսկվայում անցած տարի աճել է ազգային հողի վրա կատարվող հանցագործությունների թիվը:

Քննչական կոմիտեի ղեկավար Անատոլի Բագմետը այսօր հայտնել է, որ 2008-ն Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցվել է նման 80 հանցագործություն:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության վկայությամբ` Բագմետը ասել է, որ այդ հանցագործությունների մեծ մասով քննությունը ավարտված է, եւ գործերը փոխանցվել են դատարան: