Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի 35-ամյա վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլին, որն ընդամենը երեք ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնում, այսօր հրաժարական է տվել՝ իր այդ որոշումը պատճառաբանելով բուժման երկարատեւ կուրս անցնելու անրաժեշտությամբ:

Հայտնի է, որ Մգալոբլիշվիլին երիկամների բուժման կուրս է անցել Գերմանիայում:

Անցած տարվա դեկտեմբերի վերջին լրատվամիջոցներում սկսեցին լուրեր հայտնվեցին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Գրիգոլ Մգալոբլիշվիլիի միջեւ տեղի ունեցած ընդհարման մասին, որի ժամանակ նախագահը, ըստ լուրերի, նույնիսկ հարվածել էր վարչապետին:

Հրաժարական տված Մգալոբլիշվիլին առաջարկել է վարչապետի պաշտոնում նշանակել ֆինանսների նախարար Նիկի Գիլաուրիին: