Տնտեսական ճգնաժամի հետեւանքով զգալիորեն կրճատվել է Ռուսաստանի պետբյուջեն

Ռուսաստանի ֆինանսների նախարարը այս տարի կանխատեսում է պետբյուջեի եկամուտների 40 կրճատում` տնտեսական ճգնաժամի հետեւանքով:

Ռուսաստանյան գործակալությունների փոխանցմամբ՝ Ալեքսեյ Կուդրինը այսօր ասել, թե 2009 թվականին Ռուսաստանի բյուջեի եկամտային մասը կկազմի 6,5 տրիլիոն ռուբլի (185 միլիարդ դոլար), ինչը 40 տոկոսով պակաս է ավելի վաղ հայտարարված 10,9 տրիլիոնից:

Ռուսաստանի տնտեսությանը մեծ հարված է հասցրել համաշխարհային շուկայում նավթի գների շեշտակի անկումը: 2008 թվականին Կուդրինը հայտարարում էր, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, Ռուսաստանը «կայունության կղզյակ» կլինի: