Օբամայի վարկանիշն այսօր աննախադեպ բարձր է

Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը` 83 տոկոսը, ըստ Gallup-ի անցկացրած հարցումների, աջակցում է գալիք երեքշաբթի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնող Բարաք Օբամայի գործողություններին իշխանության փոխանցման շրջանում:

Այս ցուցանիշով Օբաման գերազանցել է իր երկու նախորդներին` Ջորջ Բուշին եւ Բիլ Քլինթոնին: Ուրբաթ օրն անցկացված հարցմամբ ընդգրկվել է 1300 մարդ:

Հարցումն անցկացրած մասնագետները պարզել են նաեւ, որ ամերիկացիների մեծամասնությունը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ապագա նախագահի ընտրած թեկնածությունները կառավարության կազմում: