Գողություն` Նկարիչների միության նկարադարանից

Հայաստանի նկարիչների միության նկարադարանից գողացել են տարբեր հեղինակների 7 նկարներ:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում երեկ ստացված ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, որը պարզել է, որ գողությունը կատարվել է հունվարի 9-12-ը ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության փոխանցմամբ` փաստի առնչությամբ կատարվում է նախաքննություն:

Գողացված նկարների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: