Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնում է աննախադեպ ցածր մակարդակի

Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է Bank of England-ի հիմնադրումից` 17-րդ դարից ի վեր աննախադեպ ցածր մակարդակի:

Բանկը տոկոսադրույքը 2 տոկոսից իջեցրել է 1,5 տոկոսի` երկրում խորացող տնտեսական ճգնաժամի, գործազրկության աճի, անշարժ գույքի գների անկման պայմաններում: