Ռուսական «Ատոմստրոյէքսպորտ»-ը կկառուցի Թուրքիայի առաջին ատոմակայանը

Թուրքիայի էներգետիկ խորհուրդը հավանություն է տվել թուրքական առաջին ատոմակայանը կառուցելու` ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության ներկայացրած առաջարկին:

Ըստ DPA գործակալության` սեպտեմբերին Թուրքիան բաց մրցույթ էր հայտարարել երկրի հարավում գտնվող Մերսին քաղաքի մոտակայքում ատոմակայան կառուցելու առաջարկների համար: Նախապես մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել 13 ընկերություններ, սակայն «Ատոմստրոյէքսպորտ»-ը միակ ընկերությունն էր, որը, ի վերջո, պաշտոնական առաջարկ ներկայացրեց:

«Ատոմստրոյէքսպորտ»-ի առաջարկը ներկայացվել է կոնսորցիումի անունից, որտեղ ընդգրկված են նաեւ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» եւ թուրքական «Փարք Տեքնիկ» ընկերությունները: