Եվրահանձնաժողովը եւ Վրաստանը կվերանայեն վիզաների սահմանափակումները

Եվրահանձնաժողովը պատրաստվում է հունվարին բանակցություններ սկսել Վրաստանի հետ` մուտքի արտոնագրերի սահմանափակումները վերանայելու ուղղությամբ:

Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գրիգոր Մգալոբլիշվիլիի հետ երեկ կայացած հանդիպումից հետո:

Եվրահանձնաժողովի` վաղը հրապարակելիք զեկույցում առաջարկվում է խորացնել կապերը Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Մոլդովայի հետ: