Վրաստանը խզում է հարաբերությունները Նիկարագուայի հետ

Վրաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Նիկարագուայի հետ` այդ պետության կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու պատճառով:

Համապատասխան հայտարարությամբ երեկ երեկոյան հանդես է եկել Վրաստանի արտգործնախարարությունը:

Նիկարագուան միակ երկիրն է, որը հետեւեց Ռուսաստանի օրինակին եւ որպես անկախ պետություններ ճանաչեց Հարավային Օսիան եւ Աբխազիան: