Իրանում կախաղան են հանել 10 մարդասպանի

Իրանի մայրաքաղաք Թեհրանի Էվին բանտում կախաղան են հանել մարդասպանության համար մահվան դատապարտված ինը տղամարդու եւ մեկ կնոջ:

Իսլամական հանրապետության օրենսդրությամբ մահվան դատավճիռ է սահմանված սպանության, զինված կողոպուտի, ամուսնական անհավատարմության, բռնաբարության, թմրանյութեր տեղափոխելու համար:

«Ֆրանսպրես» գործակալության տվյալներով, այս տարի Իրանում մահվան է դատապարտվել առնվազն 216 մարդ: