Հայաստանը եւ Արգենտինան համատեղ նամականիշներ են թողարկել

Այսօր Բուենոս Այրեսում պաշտոնապես շրջանառության մեջ են դրվում Հայաստանի եւ Արգենտինայի համատեղ թողարկած նամականիշները:

Նամականիշները պատկերում են երկու երկրների ազգային պարերը:

Հանդիսությանը Արգենտինայի կողմից մասնակցելու է Պաշտոնական փոստի նախագահ Էդուարդո Դի Կոլան, իսկ Հայաստանի կողմից` դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո