Ադրբեջանական զորքերը դուրս կբերվեն Իրաքից

Ադրբեջանի խորհրդարանը այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ պաշտպանել է նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող 150 ադրբեջանցի զինծառայողներին Իրաքից դուրս բերելու վերաբերյալ:

Ադրբեջանական ռազմական ստորաբաժանումը Իրաքում խաղաղապահ առաքելություն է իրականացնում սկսած 2003 թվականից:

Իրաքից ադրբեջանցի զինծառայողների դուրսբերման հստակ ժամկետներ առայժմ չեն նշվում:

46-հոգանոց հայկական խաղաղապահ զորախումբը Իրաքից դուրս է բերվել այս տարվա հոկտեմբերի 7-ին: