Աբրահամը ութերորդ անգամ պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը

Շաբաթ օրը կայացած մրցամարտի վեցերորդ ռաունդում Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով հաղթել է Միացյալ Նահանգների դրոշի տակ հանդես եկող մեքսիկացի մարզիկ Ռաուլ Մարկեսին: Այսպիսով, Աբրահամը կարողացավ ութերորդ անգամ անընդմեջ պաշտպանել IBF վարկածով չեմպիոնության տիտղոսը միջին քաշային կարգում:

Այս մրցամարտից հետո Արթուր Աբրահամի անձնական հաշվում գրանցվեց 28-երորդ անընդմեջ հաղթանակը` որոնցից 22-ը ավարտվել է նոկաուտով:

Այս հաղթանակից հետո Արթուր Աբրահամը մարտի է հրավիրել WBA վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ֆելիքս Ստրամին: