Հայաստանը անցնում է ձմեռային ժամանակի

Վաղվանից Հայաստանը անցնում է ձմեռային ժամանակի:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցում են, որ հոկտեմբերի վերջին կիրակի օրը` հոկտեմբերի 26-ին, ժամը 3:00-ին, երկրի տարածքում ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ ետ:

Անցումը տեղի է ունենում համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի: