Տիգրան Սարգսյանը հանդիպել է Քոնդոլիզա Ռայսի հետ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ:

Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն` Քոնդոլիզա Ռայսը, մասնավորապես, ընդգծել է, որ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը լավ հարաբերություններ ունեն եւ միասին աշխատում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Նա հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակվի:

«Մենք շատ ուրախ էինք, որ նախագահ Գյուլի այցը Հայաստան շատ լավ անցավ», - ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամին եւ դրա հաղթահարման ուղղությամբ պաշտոնական Վաշինգտոնի ձեռնարկած քայլերին առնչվող հարցեր: