Նոբելյան մրցանակի արժանացան մեկ ճապոնացի եւ երկու ամերիկացի քիմիկոսներ

Քիմիայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակին արժանացան մեկ ճապոնացի եւ երկու ամերիկացի գիտնականներ:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այսօր Ստոկհոլմում հայտարարել է, որ ճապոնացի Օսամու Շիմոմուրային, ամերիկացիներ Մարտին Չալֆիին եւ Ռոջեր Ցիենին մրցանակը շնորհվել է «կանաչ ֆլուորեսցենտ պրոտեին» կոչվող նյութի բացահայտման համար:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` այս աշխատանքը օգնել է գիտնականներին հետազոտել քաղցկեղային բջիջների տարածումը: