Քննիչները հարցաքննել են Ղրղըզստանի նախագահի որդուն

Ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար հարուցված քրեական գործի շրջանակներում Ղրղըզստանի գլխավոր դատախազության քննիչները հարցաքննել են երկրի նախագահի որդուն:

Կուրմանբեկ Բակիեւի որդու` Մաքսիմ Բակիեւի դեմ մեղադրանքներով հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Կլարա Կաբիլովան` պնդելով, թե Մաքսիմ Բակիեւը սպառնացել է իրեն:

Հոկտեմբերի 5-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին Կաբիլովան հեռացել է պաշտոնից ու ընտանիքի հետ միասին լքել երկիրը:


Հրաչ Մելքումյան, Պրահա