Իսրայելում նոր կառավարություն է ձեւավորվում

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը այսօր խորհրդարանական խմբակցությունների հետ բանակցելու է վարչապետ Էհուդ Օլմերտի հրաժարականից հետո կոալիցիոն նոր կառավարություն ձեւավորելու հարցով:

Օլմերտը, որի նկատմամբ քննություն է հարուցվել կոռուպցիայի հատկանիշներով, պաշտոնապես հրաժարական է ներկայացրել կիրակի օրը:

Ակնկալվում է, որ նախագահը նոր կառավարության կազմավորումը կառաջարկի իշխող «Կադիմա» կուսակցության նորընտիր ղեկավարին` ներկայիս արտգործնախարար Ցիպի Լիվնիին: