Հայաստանի արտգործնախարարը մեկնում է Թեհրան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Թեհրան:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի եւ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ: