Լեհաստանի նախկին առաջնորդ, գեներալ Վոյցեխ Յարուզելսկին կանգնել է դատարանի առջեւ` 1981 թվականին «Համերաշխություն» ժողովրդավարական շարժումը ջախջախելու նպատակով ռազմական դրություն մտցնելու համար:
Յարուզելսկին եւ 8 այլ նախկին պաշտոնյաներ մեղադրվում են Սահմանադրությունը խախտելու եւ մարդու իրավունքները ոտնահարելու մեջ, ինչի հետեւանքով զոհվել են տասնյակ մարդիկ եւ ազատազրկվել հարյուրավորները:
Ինքը Յարուզելսկին պնդում է, թե ստիպված էր գործել «Համերաշխության» դեմ` կանխելու համար Խորհրդային Միության Լեհաստան ներխուժումը:
85-ամյա Յարուզելսկիին, ով վատառողջ է, դատապարտվելու դեպքում սպառնում է մինչեւ տասը տարվա ազատազրկում:
Այսօր նա անձամբ է ներկայացել դատարան, լսելու կոմունիստական ժամանակաշրջանի հանցագործությունները քննող պետական մարմնի` Ազգային հիշատակի ինստիտուտի դատախազների հրապարակած մեղադրականը:
Դատավարությունը տեղի է ունենում մայրաքաղաք Վարշավայում: