Ասիֆ Ալի Զարդարին ընտրվեց Պակիստանի նախագահ

Այսօր Պակիստանի խորհրդարանի զույգ պալատներում, ինչպես նաեւ նահանգային չորս համագումարներում անցկացված քվեարկության արդյունքներով երկրի նախագահ է ընտրվել Ասի?ֆ Ալի Զարդարին` անցած տարվա դեկտեմբերին սպանված նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի ամուսինը: Այդ մասին տեղեկացնում է CNN-ը` վկայակոչելով տեղական մամուլի հաղորդումները:

Պակիստանի նախագահի պաշտոնում Զարդարին փոխարինում է Փերվեզ Մուշարաֆին, ով երկիրը 9 տարի ղեկավարելուց հետո այս տարվա օգոստոսի 18-ին հրաժարական տվեց` կառավարող կոալիցիայի կողմից իմփիչմենթի ենթարկվելու սպառնալիքի տակ: