Ամբողջությամբ վերականգնվել է Բաքու - Ջեյհան նավթամուղը

Երեքշաբաթյա դադարից հետո այսօր լիարժեքորեն սկսել է գործել Բաքու - Ջեյհան նավթամուղը:

Ինչպես ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է նավթամուղի բաժնետոմսերի 30 տոկոսի սեփականատեր British Petrolium ընկերության ներկայացուցիչը, արդեն սկսվել է առաջին տանկերի բեռնումը թուրքական Ջեյհան նավահանգստում:

Օգոստոսի 5-ին խողովակաշարի հատվածներից մեկում տեղի էր ունեցել պայթյուն, որը հարուցել էր խոշոր հրդեհ: Միջադեպը տեղի էր ունեցել Թուրքիայի հյուսիս-արեւելքում, որտեղ մինչ այդ դիտվում էր քուրդ զինյալների ակտիվություն: