Լեհաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակաօդային պաշտպանությանը վերաբերող պայմանագիրը կստորագրվի չորեքշաբթի օրը

Լեհ-ամերիկյան պայմանագիրը Լեհաստանի տարածքում ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու մասին կստորագրվի չորեքշաբթի օրը Վարշավայում:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, ամերիկյան կողմից պայմանագիրը կստորագրի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, ում ժամանումը Վարշավա սպասվում է երեքշաբթի երեկոյան:

Լեհական կողմից փաստաթուղթը կստորագրի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Անցած հիմգշաբթի ստորագրված նախնական համաձայնագրով նախատեսվում է Լեհաստանում տեղակայել Patriot տիպի զենիթահրթիռային համալիրներ` 96 հրթիռներով: Ծրագրվում է նաեւ, որ մինչեւ 2012 թվականը երկրում կտեղակայվի ամերիկյան մշտական կայազոր` 110 զինծառայողներով:

Ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգի զարգացման ծրագրերը ներառում են Patriot տիպի 10 համալիրների տեղակայում Լեհաստանում եւ ռադարի տեղակայում Չեխիայում: