Լուծարվել է Հարավային Օսիայի կառավարությունը

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին լուծարել է կառավարությունը` «հանձնարարականները ոչ արդյունավետ կատարելու համար»: Կոկոյտիի հրամանագրով Հարավային Օսիայում մտցվել է արտակարգ դրություն:

«Ինտերֆաքս» գործակալության տեղեկացմամբ, նախօրեին Կոկոյտին խիստ քննադատության ենթարկել կառավարությանը` մարդասիրական օգնության բաշխումը ձգձգելու եւ հանձնարարականները ոչ արդյունավետ կատարելու համար»:

«Կառավարության կաթվածահար վիճակը, բոլոր ծառայությունների անգործությունը հարկադրում է ինձ ընդունել խիստ վճռական միջոցներ», - կիրակի օրը կառավարության նիստի ընթացքում ասել է նա:

Կոկոյտին հավելել է, որ պատրաստվում է հրամանագիր արտակարգ շտաբ ձեւավորելու վերաբերյալ: