Սերժ Սարգսյանը Պեկինում ներկա է գտնվել Օլիմպիադայի բացմանը եւ մասնակցել է ընդունելության

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը Պեկինում ներկա է գտնվել 29-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը միջոցառմանը մասնակից մյուս երկրների ղեկավարների հետ մասնակցել է Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյի կողմից նրանց պատվին կազմակերպված ընդունելությանը:


(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Սերժ Սարգսյան եւ Հու Ձինթաո)