Սերժ Չուրուքը հրաժարական է տվել հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող աշխարհահռչակ «Ալկատել-Լյուսենթ» ընկերության նախագահի, Փաթ Ռուսոն` գործադիր տնօրենի պաշտոնից:
«Ալկատել-Լյուսենթ»-ը հայտարարել է, որ Չուրուքը պաշտոնը կթողնի այս տարվա հոկտեմբերի 1-ից, Ռուսոն` մինչեւ տարեվերջ:
Ֆրանսահայ 71-ամյա գործարար Սերժ Չուրուքը (Չուրուքդիչյան) համարվում է ֆրանսիական «Ալկատել» եւ ամերիկյան «Լյուսենթ» ընկերությունների միավորման ճարտարապետը: «Ալկատել»-ը գնել է «Լյուսենթ»-ը 2006 թվականին:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Չուրուքի եւ Ռուսոյի հրաժարականները հաջորդել են բաժնետերերի կողմից ընկերության տնօրինությանը հասցեագրած քննադատությանը` կապված եկամուտների կանխատեսվող նվազման եւ բաժնետոմսերի գնի անկման հետ: Համաձայն «Ալկատել-Լյուսենթ»-ի հայտարարության` նրանք ինքնակամ են հրաժարական ներկայացրել:
«Միաձուլման փուլը արդեն անցյալում է: Հպարտ եմ, որ «Ալկատել-Լյուսենթ»-ը համաշխարհային առաջատար է դարձել մեր հասարակությունը փոխակերպող տեխնոլոգիայի բնագավառում», - իր հրաժարականի կապակցությամբ հայտարարել է, մասնավորապես, Սերժ Չուրուքը: