Ադրբեջանում նախագահական ընտրությունների օր է նշանակվել հոկտեմբերի 15-ը

Ադրբեջանում նախագահական ընտրությունների օր է նշանակվել հոկտեմբերի 15-ը: Այդ մասին այսօր պաշտոնապես հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` Ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզարշավին հատկացվում է 75 օր: