Կիրակի օրը Իրանում մահապատժի է ենթարկվել 29 մարդ

Կիրակի օրը Իրանում մահապատժի է ենթարկվել 29 մարդ: Երկրի դատախազության փոխանցմամբ` մահապարտների մեծամասնությունը դատապարտվել է թմրանյութերի առեւտրի համար:

Բոլոր 29-ը կախաղան են բարձրացվել Թեհրանի հյուսիսում գտնվող Էվին բանտում:

Անցած տարի Իրանում ի կատար է ածվել մոտ 300 մահապատիժ: