Օլիմպիադայի ժամանակ բողոքի ակցիաների համար Պեկինում հատուկ վայրեր են հատկացվել

Պեկինում հատկացվել են քաղաքային երեք զբոսայգիներ, որտեղ օգոստոսին` Օլիմպիական խաղերի ժամանակ, կթույլատրվի բողոքի ակցիաներ անցկացնել:

Ինչպես տեղեկացրել են Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի անվտանգության բաժնից, բողոքի ակցիա կազմակերպելու համար պետք է նախօրոք ստանալ դրա անցկացման թույլտվություն:

Տիբեթում Չինաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ այս տարի կազմակերպվեցին Օլիմպիական կրակով փոխանցումավազքի բոլոր կանգառներում:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա