Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն եւ շնորհավորել է դեսպանության աշխատակազմին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն հաջողությամբ զարգանալ եւ ընդլայնվել:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)