Գուրգեն Եղիազարյանի կալանքը երկարացվեց եւս երկու ամսով

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց երկու ամսով երկարացնել ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի կալանքի ժամկետը:

Գուրգեն Եղիազարյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների եւ պետական իշխանությունը յուրացնելու մեջ եւ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Նախաքնության մարմինը դատարանին ներկայացրած միջնորդության մեջ հիմնավորել է, որ «կատարվում են քննչական գործողություններ եւ Գուրգեն Եղիազարյանին անազատության մեծ պահելն անհրաժեշտ է հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու համար»:


Կարինե Քալանթարյան