Երեւան է ժամանում Ռուսաստանի ներքին գործերի նախարարը

Այսօր Երեւան է ժամանում Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւի գլխավորած պատվիրակությունը:

Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ վաղը Երեւանում կկայանա Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միացյալ կոլեգիայի նիստ: