Հայ - ադրբեջանական սահմանագոտում 21-ամյա երիտասարդ է սպանվել

Այսօր հայ - ադրբեջանական սահմանագոտում զոհվել է Տավուշի մարզի Չինարի գյուղի 21-ամյա բնակիչ Լեւոն Պետրոսյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ժամը 15:40-ի սահմաններում, երբ Լեւոն Պետրոսյանը գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, ադրբեջանական կողմի` գերիշխող բարձունքների վրա գտնվող հենակետերից դիտավորյալ կրակ է բացվել, որի արդյունքում Պետրոսյանը ծանր վիրավորվել է եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել: