Սարգիս Պարունակյանի պատիժը մեղմացվեց

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը փոխեց Սարգիս Պարունակյանի նկատմամբ դատական առաջին ատյանի դատավճիռը եւ դատապարտեց նրան 1,5 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 17-ին Պարունակյանին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման: