Արարատի մարզպետ է նշանակվել Վարդգես Հովակիմյանը

Այսօր Գյումրիում տեղի ունեցած արտագնա նիստում կառավարության որոշմամբ Արարատի մարզպետ է նշանակվել Վարդգես Հովակիմյանը:

Մինչեւ նոր նշանակումը Վարդգես Հովակիմյանը աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմում` որպես «Մարաշ» տարածքային ստորաբաժանման ղեկավար:

Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը մայիսի 29-ին նշանակվել է Կառավարությանն առընթեր ոստիկանության պետ: