Հանկարծամահ է եղել Չինաստանում Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանը

Երկուշաբթի օրը, կյանքի 47-րդ տարում հանկարծամահ է եղել Չինաստանում Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանը: Այդ մասին տեղեկացնում են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:

Վահագն Մովսիսյանը Չինաստանում Հայաստանի դեսպանն էր 2007 թվականից: Մինչ դեսպան նշանակվելը աշխատել է որպես Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն, եղել է Հայաստանի վարչապետին առընթեր Գործարարության աջակցության խորհրդի քարտուղար, վարչապետին առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի քարտուղար: