Հարձակում Կոսովոյի վարչապետի տան վրա

Երեկ երեկոյան անհայտ անձինք հարձակում են կազմակերպել Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիի տան վրա: Անվտանգության աշխատակիցները պատասխան կրակ են բացել, վիրավորելով հարձակվողներից մեկին:

Վարչապետը այդ ժամանակ բացակայել է տանից, սակայն նրա կինը եւ որդին այնտեղ են եղել:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հարձակվողները փախուստի են դիմել: