Հայաստանի առաջին փոխոստիկանապետի պաշտոնում Արարատ Մահտեսյանին կփոխարինի Արմեն Երիցյանը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արարատ Մահտեսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ՝ ազատվելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

(Լուսանկարում` Արարատ Մահտեսյան)