Հայաստանի ֆուտբոլի հավաքանակը՝ 78-րդ տեղում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի այսօր հրապարակած վարկանիշային ցուցակում Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցրել է 78-րդ տեղը:

Մայիսյան ցուցակում Հայաստանը 80-րդն էր:

Հունաստանի հավաքականը, որի հետ կիրակի օրը կայացած ընկերական հանդիպման ժամանակ Հայաստանի ընտրանին ոչ-ոքի խաղաց, զբաղեցնում է 8-րդ տեղը:

Աշխարհի լավագույն հավաքականների ցուցակը գլխավորում է Արգենտինան, երկրորդ տեղում է Բրազիլիան, երրորդում՝ Իտալիան: