Խաչիկ Գասպարյանը պայմանականորեն դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Խաչիկ Գասպարյանին պայմանականորեն դատապարտել է 2 տարվա ազատազրկման՝ մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Խաչիկ Գասպարյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ մեկուկես տարի ժամկետով:

Խաչիկ Գասպարյանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից:


Կարինե Քալանթարյան