Իլհամ Ալիեւ. «Խաղաղ ճանապարհը՝ ղարաբաղյան հարցի միակ լուծումն է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հելսինկիում կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:

«Խաղաղ ճանապարհը՝ հարցի միակ լուծումն է», - ասել է Ալիեւը Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի հետ հանդիպումից հետո: Ֆինլանդիան այժմ նախագահում է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում:

«Ֆրանսպրես»-ի վկայությամբ՝ Ալիեւը շեշտել է, որ նույնիսկ 14 տարվա բանակցություններից հետո իր երկիրը հավատում է, որ խաղաղությունը Հայաստանի հետ հնարավոր է:

Այս հայտարարությունները Ադրբեջանի նախագահն արել է Հայաստանի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպման նախօրեին: Սպասվում է, որ երկու երկրների առաջնորդները կհանդիպեն հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում: